-
08.01.2015|
13:58
Բեռլինում համաձայնագիր է ստորագրվել Կիևին 500 միլիոն եվրո նպատակային վարկ տրամադրելու մասին՝ լրագրողներին հայտնել են Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունից:
-
08.01.2015|
13:50
Վրաստանում նոր տարին սկսվում է քաղաքական սկանդալով, ընդդիմությունը իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ռուսաստանցի գործարար Դավիթ Յակուբաշվիլուն պատկանող Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված պայմանագիրը, որով ռուսական ընկերությունը ստանում է վրացական ընկերության արժեթղթերի 49 տոկոսը:
-
07.01.2015|
14:47
Ռուսական տնտեսության ամենամեծ անկումը վերջին հինգ տարիներին արդեն փաստ է, իրավիճակը կարող է ավելի վատանալ, բայց կոլապս չի լինի՝ կարծում է Չինաստանի արդի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Չեն Ֆենինը:
-
06.01.2015|
13:07
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
-
06.01.2015|
12:52
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Հայաստանը կներկայացնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նշաակվել են նաև կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը:
-
05.01.2015|
11:53
Գերմանիան համաձայն է, որ Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց՝ գրում են գերմանական լրատվամիջոցները:
-
05.01.2015|
11:49
Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 2-ին Brent և WTI նավթի վաճառքի համաշխարհային գները հասան վերջին հինգ ու կես տարվա նվազագույնին:
-
04.01.2015|
11:28
Իրանի իշխանությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումները, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել` հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելու վերաբերյալ:
-
03.01.2015|
15:37
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ովքեր կասկածվում են կեղծ փողեր պատրաստելու մեջ` 2 եվրոյի տեսքով:
-
03.01.2015|
15:34
2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների 3 % հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի 10 % հավելաճ՝ տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: